Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-22թթ. ավելի քան 820 միլիոն դրամ է ներդրել Կապանի սուբվենցիոն ծրագրերում


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-22թթ. ավելի քան 820 միլիոն դրամ է ներդրել Կապանի սուբվենցիոն ծրագրերում

  • 01-09-2022 15:05:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են համայնքում սոցիալ-տնտեսական ենթկառուցվածքների բարեկարգմանն եւ համայնքային նշանակության այլ ծրագրերի իրականացմանը։ Ներդրումն իրականացվում է համատեղ՝ կառավարության եւ համայնքի կողմից, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ազդակիր համայնքներում ծրագրերի ֆինանսավորմանը մասնակցում է նաեւ ԶՊՄԿ-ն՝ որպես սոցիալական ծրագրերի մաս։ Այսպես՝ 2021-22թթ. ԶՊՄԿ ներդրումը Կապան համայնքի սուբվենցոն ծրագրերում կազմել է ավելի քան 820 միլիոն դրամ։  
 
2021 թվականին ԶՊՄԿ-ն Կապանում իրականացված մոտ 2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է 300 միլիոն դրամի ներդրմամբ։ Իրականացվել է.
 
Հասարակական շենքերի նորոգում
Գյուղական բնակավայրերում խմելու ջրի նոր ջրագծերի, ջրավազանների կառուցում, նորոգում
Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և նկուղային հարկերի (որպես ապաստարան) նորոգում
Ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում
Աճանան բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցում
 
2022 թվական-ին ԶՊՄԿ-ն Կապանում իրականացվող եւ իրականացվելիք ընդհանուր առմամբ 4,7 միլարդ դրամի սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է մոտ 525 միլիոն դրամի ներդրմամբ։ Այս տարվա ծրագրերը ներառում են Կապան համայնքում. 
 
Հասարակական շենքերի կառուցում եւ նորոգում 
Հանգստի գոտիների կազմակերպում
Ճանապարհների, փողոցների, բակերի նորոգում, ասֆալտապատում
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում, տարածքի բարեկարգում
Խմելու ջրագծերի նորոգում 
Տանիքների նորոգում 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play