Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը


Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը

  • 02-09-2022 14:40:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը:
 
Երկրի ղեկավարն իր խոնարհումն ու երախտագիտությունն է հայտնել Արտյոմ Ավագյանի ծնողներին` հայրենասիրական ոգով հերոս զավակ դաստիարակելու համար: Միաժամանակ նախագահը նշել է , որ, հիշելով և փառաբանելով հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին, մենք շարունակելու ենք պաշտպանել ու զարգացնել Արցախի Հանրապետությունը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն