Ընդդիմություն կոչվող խմբակը, դասերից փախած դպրոցականների պես, չի ներկայանում նիստերին․ Արթուր Հովհաննիսյան


Ընդդիմություն կոչվող խմբակը, դասերից փախած դպրոցականների պես, չի ներկայանում նիստերին․ Արթուր Հովհաննիսյան

  • 12-09-2022 20:10:24   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով նիստերից բացակայող ընդդիմադիրների մասին։
 
Գրառումը ստորև․
 
«Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը մեկնարկեց։
Կարևորագույն նախագծեր ունենք քննարկելու կապված մեր ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության հետ։
 
Ընդդիմություն կոչվող խմբակը, սակայն, դասերից փախած դպրոցականների պես կրկին չի ներկայանում նիստերին՝ սպասարկելու իրենց քվե տված քաղաքացիների շահերը։
Սա պատասխանատվությունից փախչելու ու մանդատագողության դասական օրինակ է․ եթե նախկինում իշխանական մանդատն էին գողացել քաղաքացիներից, հիմա էլ ընդդիմադիր մանդատն են գողացել։
 
Ընդդիմությանը քվե տված մեր հայրենակիցները պետք է հարց ուղղեն այս մարդկանց՝ ի՞նչու են շարունակում պահել մանդատները ու չաշխատելու համար աշխատավարձ ստանում հարկատուների հաշվին։
 
Եթե շարունակեն այս պահվածքը, ապա մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցին կկարողանանք անդրադառնալ դեկտեմբերին՝ նստաշրջանի ավարտից հետո։
Ազգային ժողովին մաղթում եմ արգասաբեր ու արդյունավետ աշխատանք հանուն խաղաղ և հզոր պետության»։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական