Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան ադրբեջանական իշխանություններին պատժելու համար. Արման Թաթոյան


Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան ադրբեջանական իշխանություններին պատժելու համար. Արման Թաթոյան

  • 14-09-2022 12:19:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում:
 
Ադրբեջանի Նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: 
 
Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն: 
 
Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունունը` լուծելով անհրաժեշտ պայմանները: 
 
Դատարանի իրավազորությունը կարող ենք նաև ճանաչել ժամանակավորապես, բայց դա պետք է անել անհապաղ: Սրա համար կան բոլոր հիմքերը և դատարանի կանոնադրությունն էլ տալիս է այդ հնարավորությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն