Սթափվելու ժամանակն է, որեւէ պայմանագրից հետո խաղաղություն չի' լինելու


Սթափվելու ժամանակն է, որեւէ պայմանագրից հետո խաղաղություն չի' լինելու

  • 14-09-2022 20:09:40   | Հայաստան  |  Քաղաքական

Նիկոլը լաաավ գիտի, հիանալի գիտի, որ ստորագրելուց հետո անգամ մնալու է, ու ո'չ մի իրական վտանգ իր իշխանության համար չի ստեղծվելու, քանի դեռ ունի այս որակի հասարակություն և այս որակի քաղաքական դաշտ։
Իսկ տուժելու են բոլորը` անհատապես, որեւէ պայմանագրից հետո խաղաղություն չի' լինելու, որովհետև ուզողին տվող է պետք, իսկ այդ տվողը կա...անսկզբունք, անգրագետ, ծաղրածու...
Քանի դեռ այս հասարակության համար էտալոն, որակ են թելադրում այսօրվա ծաղրածուները, բլոգեր-քաղաքական-հասարակական գործիչները, մենք միշտ ողբալու ենք...
Սթափվելու ժամանակն է, արժեքներ դավանելու ժամանակն է, ստամոքսը թողնելու և սեփական ապագայի տեսլական ունենալու ժամանակն է...
Ու այդ ժամանակ կգա իրական առաջնորդը, ով Դանկոյի նման իր սիրտը կհանի ու իր սրտի լույսով և մտքի զորությամբ կառաջնորդի իր բազմատանջ ժողովրդին։
 
քաղաքագետ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play