Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ու «Kaspersky Symphony»-ն անցկացնում են «Underground Project» առաջին փառատոնը


Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ու «Kaspersky Symphony»-ն անցկացնում են «Underground Project» առաջին փառատոնը

  • 24-09-2022 13:01:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևան, 24 սեպտեմբերի. Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնն ու «Կասպերսկի» ընկերությունը՝ ի դեմս «Kaspersky Symphony» լուծումների շարքի, սեպտեմբերի 23-ին և 25-ին անցկացնում են «Underground Project» առաջին փառատոնը, որի շրջանակում Օպերային թատրոնն առաջին անգամ ներկայացնում է իր նոր բարձրտեխնոլոգիական բեմը՝ ժամանակակից ներկայացումներ բեմադրելու համար:  
 
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում մեծ հույսեր են կապում ինչպես նոր բեմի շարք մտնելու, այնպես էլ «Underground Project» փառատոնի անցկացման հետ:
 
«Փառատոնի շրջանակում Օպերային թատրոնը նոր լույսի ներքո կներկայանա այցելուներին. մենք ավարտեցինք ռեբրենդինգը, ձեռք բերեցինք նոր հովանավոր՝ ի դեմս «Kaspersky Symphony»-ի, ստեղծեցինք նոր բեմ, որտեղ բեմադրվելիք ներկայացումները կհամապատասխանեն ժամանակակից թատերական արվեստի արդի միտումներին»,- նշել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
 
Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը ևս կարևորում է փառատոնի անցկացումը. «Մեր ընկերությունում բարձր են գնահատում «Underground Project»-ի համակազմակերպիչը լինելու հնարավորությունը, որը կխթանի Հայաստանում թատերական և երաժշտական արվեստի զարգացումը».
 
Փառատոնի շրջանակում Երևանի բնակիչներին և հյուրերին ներկայացվում են բիզնեսի համալիր պաշտպանության «Kaspersky Symphony» լուծումների շարքը և «Կասպերսկի» ընկերության պաշտպանական այլ պրոդուկտների նորամուծությունները, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկի զարգացման ծրագրերը՝ մասնավորապես, կապված թատրոնի նոր բեմի հետ:
 
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն