ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին


ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին

  • 27-09-2022 14:22:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։
 
Այնուհետև երկրի ղեկավարը հոգևոր դասի առաջնորդությամբ ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով  կազմակերպված խաչերթին։ 
 
Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին  նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնության և Հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, որից հետո զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն