Աշխարհը «կանգ առավ». Ուկրաինան պատրաստվում է միջուկային հարվածի


Աշխարհը «կանգ առավ». Ուկրաինան պատրաստվում է միջուկային հարվածի

  • 30-09-2022 11:51:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir. Պուտինը մտադիր է հրամանագիր ստորագրել Ուկրաինայի 4 օկուպացված շրջանների բռնակցման մասին։ Դրանից հետո այդ շրջանների՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած հատվածներն ինքնաբերաբար կհամարվեն օկուպացված, իսկ Ռուսաստանն իրեն իրավասու է համարում օգտագործել բոլոր միջոցները՝ դրանք պաշտպանելու համար։ ՌԴ-ն հայտարարել է, որ այդ տարածքների վրա տարածվում է ՌԴ ռազմական հայեցակարգը։
 
Նկատի է առնվում առաջին հերթին մարտավարական միջուկային հարվածը, և Ուկրաինան պատրաստվում է իրադարձությունների նման զարգացմանը։
 
Արևմուտքում արձագանքման տարբեր եղանակներ են մշակվում՝ սկսած կանխարգելիչ հարվածից մինչեւ ռուսական Սևծովյան նավատորմի կամ «բունկերի» ոչնչացմամբ։ ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ լքել Ռուսաստանը։
 
Բոլորը հասկանում են, որ այս օրերին պատմության ընթացքը կարող է կտրուկ փոխվել. միջուկային զենքի ցանկացած կիրառում ջրբաժան կդառնա հին և նոր աշխարհի միջև: Միևնույն ժամանակ, ուկրաինական նոր հակահարձակմանն ի պատասխան այդ զինատեսակների չկիրառումը նույնպես կփոխի ամեն ինչ։
 
Պուտինն իրեն փակուղի է մտցրել, և նրան այլ տարբերակներ չեն մնացել։ Այն բանից հետո, երբ նա դատապարտեց Ուկրաինան ծանր զրկանքների, իսկ սեփական քաղաքացիներին՝ մասնակցելու կայսերական արյունալի արկածախնդրությանը, նրան մնում է միայն միջուկային հարվածը:
 
ԱՊՀ երկրների հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Պուտինը կրկնել է, որ ԽՍՀՄ փլուզումը հակամարտությունների պատճառ է դարձել ԱՊՀ տարածքում, և Արևմուտքը կհրահրի դրանց դեժացումը։ Պուտինն ակնարկել է, որ Ռուսաստանը «պարտավոր է» մասնակցել այս բոլոր հակամարտություններին, այդպիսով ընդլայնելով իր միջուկային մահակի հավանական օգտագործման աշխարհագրությունը։
 
Մեկնաբան ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը