Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում վերականգնել ԽՍՀՄ-ը


Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում վերականգնել ԽՍՀՄ-ը

  • 30-09-2022 18:43:26   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԽՍՀՄ նախկին կուսակցական ղեկավարները, հակառակ մարդկանց մեծամասնության կամքին, փլուզել են Խորհրդային Միությունը, սակայն այսօրվա Ռուսաստանը չի ձգտում այն վերականգնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կրեմլում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
«Բելովեժյան պուրակում այն ժամանակվա կուսակցական էլիտաների ներկայացուցիչները որոշում են կայացրել ԽՍՀՄ փլուզման մասին։ Մարդիկ միանգամից կտրվեցին իրենց հայրենիքից։ Դա ֆիզիկապես պատռեց, բաժանեց մեր ժողովրդական ընդհանրությունը, վերածվեց ազգային աղետի։Բայց դա այլևս կարևոր չէ: Խորհրդային Միությունը չկա, անցյալը հնարավոր չէ վերադարձնել: Եվ այսօր Ռուսաստանին դա արդեն պետք չէ ։ Մենք դրան չենք ձգտում», - ասել է Պուտինը:
 
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր էր ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց անկախությունը ավելի վաղ Պուտինը ճանաչել էր: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը