ՊՆ-ն կոչ է անում դադարեցնել բանակի համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումն ու դրամահավաքները


ՊՆ-ն կոչ է անում դադարեցնել բանակի համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումն ու դրամահավաքները

  • 01-10-2022 18:40:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Եւս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները:
Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով արձագանքում է քաղաքացիների և լրատվամիջոցների հնչեցրած բոլոր ահազանգերին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն