Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու խոստումը. Փաշինյան


Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու խոստումը. Փաշինյան

  • 03-10-2022 11:53:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։
 
Առաջին դեպքը եղել է մայիսին, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ ռազմագերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,- գրել է վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը