Շվեդիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելանքը


Շվեդիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելանքը

  • 03-10-2022 15:11:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Շվեդիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելանքը, որը գործում էր 2019 թվականից՝ քուրդ զինյալների դեմ թուրքական բանակի սկսած ռազմական գործողություններից հետո։
 
Որոշումը վերանայվել է Անկարայի պահանջով, որը սպառնում էր, թե հակառակ դեպքում վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշման վրա։
 
Շվեդիան և Ֆինդլանդիան Հյուսիստլանտյան դաշինքին մինալու հայտ են ներկայացրել անցած մայիսին։ Դիմումը պետք է ընդունվի անդամ բոլոր 30 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։
 
Հեղինե Բունիաթյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը