Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ


Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

  • 03-10-2022 15:49:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
 
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջից։
 
Նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացված անօրինական հանրաքվեները, ինչպես նաև, Ուկրաինայի այդ տարածքները, անօրինական կերպով բռնակցելու` Ռուսաստանի փորձերը վճռականորեն դատապարտելու համար։
 
Զրուցակիցների կարծքով՝ Ռուսաստանի Դաշնության վերջին հանցագործությանը պետք է արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին, մասնավորապես՝ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու միջոցով։
 
Բացի այդ՝ առաջնորդները քննարկել են ռազմաճակատում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի զինված ուժերի նոր հաջողությունները՝ ուկրաինական տարածքների ազատագրման գործում։
 
Վլադիմիր Զելենսկին նշել է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային պաշտպանական աջակցության մեծացման կարևորությունը և ընդգծել Էմանուել Մակրոնի անձնական կարևոր դերն այս հարցում։
 
Ուկրաինայի անվտանգության երաշխավորման անհրաժեշտության համատեքստում Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հարցին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play