Գյումրու փոխքաղաքապետ Դավի Առուշանյանը կվերցնի՞ արդյոք պատգամավորական մանդատը. ՔՊ ցուցակում հաջորդը նա է


Գյումրու փոխքաղաքապետ Դավի Առուշանյանը կվերցնի՞ արդյոք պատգամավորական մանդատը. ՔՊ ցուցակում հաջորդը նա է

  • 03-10-2022 19:52:11   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահագն Հովակիմյանին առաջադրել է որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Վերջինս դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը:
 
Որպես պատգամավորի թեկնածու՝ Հովակիմյանից հետո ընտրացուցակում հաջորդ համարը Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն է։
 
Կնախընտրի մնալ Գյումրիում որպես փոխքաղաքապե՞տ, թե՞ կվերցնեի պատգամավորական մանդատը, «Հայկական ժամանակ»-ի հետ կարճ հեռախոսազրույցում Առուշանյանն ասաց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող։
 
«Հովակիմյանը դիմումը նոր է գրել, և դեռ մեկ շաբաթ նա կհամարվի պատգամավոր։ Երբ նրա դիմումը ստորագրվի, կխոսենք այս մասին։ Մեկ շաբաթում շատ բան կարող է փոխվել»,- ասաց Առուշանյանը։
 
Հարցին՝ եթե Վահագն Հովակիմյանը, այնուամենայնիվ, շաբաթվա ընթացքում հետ չվերցնի պատգամավորությունից հրաժարականի իր դիմումը, ի՞նչ որոշում կընդունի Առուշանյանը, Գյումրու փոխքաղաքապետն ասաց՝ դեռ վերջնական որոշում չունի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը