Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ, կտրվել են դաստակն ու մատները


Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ, կտրվել են դաստակն ու մատները

  • 03-10-2022 20:07:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․ դաստակի եւ մատների անդամահատում է կատարվել։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
 
««Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով:
 
Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն: ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո  բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն:
 
Երեխայի մոտ առկա է եղել դաստակի եւ մատների անդամահատում, փափուկ հյուսվածքների տարածում: Վիրահատությամբ հնարավոր է եղել վերականգնել միայն մեկ մատը: վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ»,- նշվում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play