Մեկնարկել է ՀՀ ԱԺ-ի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2022 թվականի հոկտեմբերի 04-ին գումարվող հերթական նիստը


Մեկնարկել է ՀՀ ԱԺ-ի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2022 թվականի հոկտեմբերի 04-ին գումարվող հերթական նիստը

  • 04-10-2022 10:04:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2022 թվականի հոկտեմբերի 04-ին գումարվող հերթական նիստը: 
 
 
 
Օրակարգում ՝
 
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի հոկտեմբերի 4-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
 
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
2. ա) «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
 
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
 
3. ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
 
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
 
գ) «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եվ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
 
4. «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
 
5. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
 
6. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
 
7. ա) Զենքի շրջանառության կարգավորման մասին
բ) «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
 
գ) «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
 
դ) «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
 
ե) «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
 
զ) «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
 
է) «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
ը) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
թ) «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
 
ժ) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
ժա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
 
ժբ) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
ժգ) «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
 
ժդ) «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
ժե) «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
ժզ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
 
ժէ) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
ժը) «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
ժթ) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
8. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին
 
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի հոկտեմբերի 4-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը.
 
1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
 
2. «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
 
3. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
 
4. ա) «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
 
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
 
գ) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
 
դ) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին
 
ե) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
 
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
 
5. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
 
6. Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին
 
7. «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
 
8. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
 
9. ա) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
 
բ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին
 
10. ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
 
բ) «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
11. ա) «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
 
բ) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
գ) «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
 
դ) «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
 
12. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն