Փհենյանը հավանություն տվեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում հանրաքվեներին


Փհենյանը հավանություն տվեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում հանրաքվեներին

  • 04-10-2022 11:37:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հյուսիսային Կորեան աշխարհի առաջին երկիրն է, որը հավանություն է տվել Ուկրաինայի օկուպացված տարածքներում «հանրաքվեների» անցկացմանը։
 
«Մենք հարգում ենք Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների կամքը, ովքեր ձգտում էին միանալ Ռուսաստանին, և պաշտպանում ենք Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը վերոնշյալ շրջաններն իր կազմում ընդունելու վերաբերյալ», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։
 
Պաշտոնական Փհենյանը կարծում է, որ «հանրաքվեներն» անցել են ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը