ԱԽ քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ


ԱԽ քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ

  • 04-10-2022 12:49:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
 
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը:
 
ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից:
 
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը