ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը


ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը

  • 05-10-2022 11:44:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։
 
Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի, քաղաքացիական, ծառայողական, ձեռքի մարտական հրաձգային զենքի և մարտական uառը զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները:
 
Ըստ հիմնավորման՝ նախագիծն ուղղված է հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:
 
Ավելի վաղ օրենքի նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշել էր, որ զենքի թույլտվություն տրամադրելու կարգը եղածից խստացվում է:
 
Ըստ նրա՝ պետք է զենքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ ձևավորվի հասարակության շրջանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play