Գերմանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ ռազմագերիների տեսանյութին


Գերմանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ ռազմագերիների տեսանյութին

  • 05-10-2022 11:59:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է թեմայի վերաբերյալ Haypress լրատվականի հարցին:
 
«Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները չափազանց անհանգստացնող են և պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումները», ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը