Պուտինը ստորագրել է Ուկրաինայի 4 շրջանները Ռուսաստանի կազմ ընդունելու մասին օրենքները


Պուտինը ստորագրել է Ուկրաինայի 4 շրջանները Ռուսաստանի կազմ ընդունելու մասին օրենքները

  • 05-10-2022 12:09:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքներ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին։ Փաստաթղթերը հրապարակվել են այսօր։
 
Պուտինը նաև ստորագրել է օրենքներ այս չորս մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագրերի վավերացման մասին:
 
Պետական դուման հաստատեց Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ընդգրկումը Դաշնության կազմում
Օրենքների համաձայն, նոր շրջանների բնակիչները Ռուսաստանի կազմում այդ տարածքների ընդգրկման օրից՝ սեպտեմբերի 30-ից, ճանաչվում են որպես Ռուսաստանի քաղաքացիներ։ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել ցանկացողներին մեկ ամիս ժամանակ է տրվել դիմումներ ներկայացնելու համար։ Միաժամանակ նշվում է, որ քաղաքացիության ձեռք բերումը հնարավոր է դիմում ներկայացնելու և Ռուսաստանի Դաշնության քաղաքացու երդում տալու պայմանով։
 
Չորս շրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու օրվանից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կգործի անցումային շրջան։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը