Ալիև. Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են


Ալիև. Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են

  • 05-10-2022 13:36:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և մենք որևէ միջազգային կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես դասավորենք նրանց կյանքը։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ակնայում (Աղդամ) հրավիրված քաղաքաշինության ազգային ֆորումում։
 
Հերթական անգամ կենտրոնանալով Ղարաբաղի ադրբեջանական հող լինելու վրա՝ Ալիևն ասել է, որ դա ապացուցվել է 44-օրյա պատերազմով։
 
Նրա խոսքով՝ նույնիսկ օկուպացիայի տարիներին աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել այս ռեժիմը։ Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։
 
«Մենք որոշակի լավատեսություն ենք զգում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Օրեր առաջ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի:
 
Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ չի ցանկանում բանակցել, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ 27 տարի տևած բանակցություններում։ Եթե ​​այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Իսկ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նշանակում է, որ նա հերթական լուրջ սխալն է անում»,-ասել է Ալիևը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը