Պառավաքարի դպրոցի ՔՊ-ական տնօրենը ժամը 9-ից փակել է տալիս դպրոցի դռները


Պառավաքարի դպրոցի ՔՊ-ական տնօրենը ժամը 9-ից փակել է տալիս դպրոցի դռները

  • 13-10-2022 20:08:13   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ  Պառավաքար գյուղից ինձ զանգահարած ծնողը  բողոքեց, որ գյուղի միջնակարգ  դպրոցի տնօրեն Նաիրա Ղայթմազյանն    այս ուսումնական տարվա  սկզբից՝ սեպտեմբերի 1-ից,  ամեն առավոտ,  ժամը 9-ից  փակել է  տալիս դպրոցի դռները, եւ  անգամ   մի քանի րոպե  ուշացած աշակերտերը չեն կարողանում մտնել կրթօջախ։ Դասից  ուշացած աշակերտները հուսահատ նստում են դպրոցի դիմաց գտնվող պատին, նրանք այդ  օրը չեն  կարողանում  մասնակցել դասերին։ Կես ժամ  քայլած, գյուղի ծայրին գտնվող իրենց տնից   դպրոց հասած   աշակերտը մի քանի րոպե ուշանալու պատճառով  բաց է թողնում   դասերը։ Պառավաքարցի  ծնողը հայտնեց, որ  դպրոցի տնօրենը փակել է տալիս նաեւ  դպրոցի  բակ տանող  դուռը,  օրվա ընթացքում աշակերտները հնարավորություն չեն    ունենում օգտվելու  դպրոցի տարածքում գտնվող ցայտաղբյուրից,ստիպված  ջուր  են խմում դպրոցի շենքում  գտնվող զուգարանի ծորակից, ինչից  աշակերտները  դժգոհում են։ Ն․ Ղայթմազյանը  3 անգամ  անընդմեջ  մասնակցել է  դպրոցի տնօրենի  թափուր պաշտոնի  համար մրցույթին։  Նա  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի  որոշումով 2022թ․ մարտի 9-ին նշանակվել  է Պառավաքարի միջնակարգ  դպրոցի տնօրենի  ժամանակավոր պաշտանակատար։   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հիմք ընդունելով Պառավաքարի միջնակարգ դպրոցի  կառավարման խորհրդի 2022թ․ հունիսի 14-ի  թիվ 8 արձանագրությունը, որոշել է  Ն․ Ղայթմազյանին հունիսի 16-ից   նշանակել   Պառավաքարի  միջնակարգ դպրոցի տնօրեն  եւ նրա հետ հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։   
 
Զանգարահեցի Պառավաքարի դպրոցի տնօրենին։  Ն․ Ղայթմազյանն ասաց , որ ինքը փորձում  է Պառավաքարի դպրոցը դպրոց դարձել, հայտնեց, որ ժամը 9-ից դպրոցի դռները փակելու որոշումը ինքը համաձայնեցրել  է  դպրոցի  ծնողական խորհդի հետ։ Նրանից տեղեկացա, որ ինքն այս տարի  դարձել է  Քաղաքացիական պայմանագիր կուսակցությաբ անդամ, սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ Բերդ  խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններում եղել է  ՔՊ կուսակցության ավագանու թեկնածուների 58 հոգանոց ցանկի 21-րդ   համարը։ Նաիրա Ղայթմազյանը  հուզվեց  իմ հարցերից, ասաց, որ մինչեւ հիմա հավատում  էր լրագրողի իմ անաչառությանը, սպառնաց, որ իմ կողմից  սխալ բաներ գրվելու դեպքում ինքը կդիմի <<համապատասխան օրգաններին>>։
Պառավաքարի դպրոցի լուսանկարը՝  դպրոցի ինտերնետային կայքից։
 
լրագրող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play