ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի կազմի հետ


ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի կազմի հետ

  • 21-10-2022 13:23:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի կազմի հետ։
 
Երկրի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին արդյունավետ աշխատանք է մաղթել՝ շեշտելով, որ այն պետք է առաջին հերթին ուղղված լինի պետական կառավարման համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանն ու հասարակություն- պետություն կապերի խորացմանը։ 
 
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ վերջին ռազմա-քաղաքական զարգացումները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play