«Առանց խուճապի մատնվելու, առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարմունքների ընդունենք դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է». Նժդեհ. բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-մայոր Ա.Վ. Աբազյանին


«Առանց խուճապի մատնվելու, առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարմունքների ընդունենք դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է». Նժդեհ. բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-մայոր Ա.Վ. Աբազյանին

  • 24-10-2022 15:57:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրեն գեներալ-մայոր Ա.Վ. Աբազյանին
 
Մեծարգո պ. գեներալ-մայոր
 
Ձեզ այս բաց նամակով դիմելու պատճառն ուղղակի առնչվում է Ձեր ղեկավարած կազմակերպության  հետ: Այդ պատճառը աղաղակող է՝ Երևանի քաղաքապետ Հ. Սարգսյանը վերջերս բացահայտ հայտարարեց, որ «ժամանակն է ազատվել և հնարավորինս արագ դուրս գրել հնացած և հին գրքերը, որովհետև դրանք լի են տարբեր վիրուսներով ու սնկերով» : «Հին գրքեր» են նաև ծխամատյանները, որոնցում թե Օսմանյան, թե Ռուսական  կայսրություններում գրացվում էին բնիկ ժողովուրդների՝ հայերի, հույների, ասորիների ծնունդները, մահերը, ունեցվածքի պատկանելիությունը են: Այսօր դրանք Ցեղասպանության հետևանքով մեզանից խլված ունեցվածքի, հողի՝ երկրի պատկանելիությունը հաստատող միակ փաստաթուղթն են: 
 
Իրավիճակի անհեթեթությունն այն է, որ մեր երկրում ազգային և պետական անվտանգությանն անմիջապես առնչվող հարցերով պատահական, այդ խնդիրներից հեռու մարդիկ են զբաղվում: Ումի՞ց, ո՞ր մի թուրքից է ստացել այդ հանձնարարությունը քաղաքապետը, իսկ եթե դա իր սեփական մտքի փայլատակումն է, արդյո՞ք խորհրդակցել է պատկան և բանիմաց մարդկանց և կազմակերպությունների հետ, եղել են արդյո՞ք հանրային քննարկումներ: Արդյո՞ք քաղաքապետը  մտադիր է ոչնչացնել նաև հին քարտեզները՝ չէ որ դրանք էլ կարող վնասված լինել: Հայաստանի Հանրապետքությունն այսօր հարևան երկրների հետ լուծելիք սահմանային խնդիրներ ունի՝ ինչպե՞ս է ապացուցելու այս կամ այն բնակավայրի, խոտհարքի, ժայռի կամ ծառի պատկանելիությունն առանց հաստատող փաստաթղթի. իսկ գուցե դրանք ևս արդեն ծախված են հարևաններին կամ ոչնչացվե՞լ են:
 
Ժամանակին սեփական պատմությունը մաքրելու համար Թուրքիան մեծ զերծարարությունների դիմեց. 1931 թ. Քեմալ Աթաթուրքի հրամանով ստեղծվեց  «Թուրքական պատմագիտական ընկերությունը», որի կազմում ընդգրկվեցին թուրք և այլազգի, նաև սովետական շահագրգիռ պատմաբանները: Նրանց պատվիրվեց մաքրել արխիվները, կեղծել երկրի պատմությունը և աշխարհին ներկայացնել օսմանյան լծի տակ ապրած ազգերի նոր՝ սրբագրված պատմություն: Արխիվները մաքրեցին, հիմա հայտարարում են, որ Օսմանյան կայսրությունում բոլոր ազգերն ապրել են երջանիկ ու համերաշխ՝ բարի թուրքի ձեռքի տակ, և անհայտ ու անհասկանալի պատճառով քրիստոնյա ազգերը կամովին  լքել են այդ ավետյաց երկիրը և հեռացել օտար վայրեր: Բայց չէ որ հենց դրանց անհետացումն իրենց երկրից Ցեղասպանության ամենակարկառուն ապացույց է, և այդ ապացույցները պահպանվել են ծխամատյաններում, որոնք այսօր պահվում են Հայաստանի և Հունաստանի պետական արխիվներում և որոնք քաղաքապետը մտադիր է, կամ գուցե արդեն սկսել է ոչնչացնել:
 
Ինչո՞ւ ԱԱԾ համապատասխան բաժինները չեն արձագանքել այդ առաջարկին: Դա ի՞նչ է՝ մասնագետների բացակայության հետևա՞նք: Մի՞թե Ազգային անվտանգության ծառայությունն այդքան անօգնական և անճար  է դարձել: Մի՞թե այն ազգային անվտանգության ծառայությունից իշխանական աթոռների և դրանց տերերի  անվտագությունն ապահովող ծառայության է վերածվել: Ինչո՞ւ երկրի կադրային քաղաքականությունը որոշում են պատահական մարդիկ կամ մեզ բարեկամ ձևացող՝ թշնամական շահերը հետապնդող կազմակերպություններ, որոնց երկրները մեր պատմական թշնամիների հետ դաշնակցային հարաբերություններ ունեն:
 
Բոլորովին վերջերս նման մի համաձայնագիր ստորագվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, դեռ գործում են 100 տարի առաջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրերը: Նման պարագայում արդյո՞ք բացառվում է, որ քաղաքապետը, թեկուզ և անիմաց, բայց կատարում է Անկարայի, Բաքվի, Մասկվայի կամ Թել-Ավիվի պատվերը: Սրանց բոլորի ձեռքերը թաթախված են Թուրքիայի ուղղափառ ազգերի՝ հայերի, հույների, ասորիների արյան մեջ: Եւ վերջապես, ինչպե՞ս է առաջարկում քաղաքապետը վարվել Մատենադարանի և Ծիծեռնակաբերդի թանգարանի նմուշների հետ՝  չէ որ դրանք էլ են ՞՞հին և վնասված՞՞: Ի՞նչ իրավունքով է քաղաքապետը որոշում, թե ինչ գիրք եմ կարդալու, կամ ինչ մատյան եմ բաց անելու ես:
 
Չէ որ մաշված գրքերը ամենաշատ ընթենցվող գրքերն են:
 
Նման առաջարկ կարելի էր անել միայն հստակ չափորոշիչներ սահմանելու և խոտանվող գրքերն ու մատյանները պարտադիր թվայնացն ելուց հետո՝ ԳԱԱ ինստիտուտների, ակադեմիկոսների, առհասարակ մասնագետների կարծիքն իմանալու և անպայման հաշվի առնելու պայմանով: Արդյո՞ք դա արվել է , իսկ թե արվել է, ո՞ւր են համապատասխան ապացույցները:
 
Ո՞վ է քաղաքապետը: Սովորել է ինստիտուտում, ծառայել է ԼՂ Պաշտպանական բանակում, հետո սովորել և ավարտել ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, աշխատել է ՎՏԲ և Արդշին բանկերում,  Հանրապետական կուսակցության  իշխանության օրով  հիմնադրել և ղեկավարել է դրա արբանյակ  ՞՞Առաքելություն ՞՞ կուսակցությունը:
 
2018 թ. սեպտեմբերի 23-ին ՞՞Իմ քայլ՞՞-ի ցուցակով դարձել է Երևանի ավագանու անդամ և նշանակվել քաղաքապետի առաջին տեղակալ: Քաղաքապետ է դարձել պատահական, երբ  քաղաքապետ Հ. Մարությանը դարձավ գործող իշխանության աչքի գրողը:
 
1995-1996 թթ. ՞՞Պատրիդա՞ կազմակերպությունը դիմեց քաղաքապետին Երևանի մի քանի փողոց Հոմերոսի, Աթենքի և Վենիզելոսի անվամբ վերանվանելու, ինչպես նաև քաղաքում հունական մշակութային կենտրոնի համար 300 ք.մ. տարածք տրամադրելու առաջարկով: 2022 թ. մարտի 11-ին ՞՞Պատրիդան՞ դիմեց Երևանի կենտրոնական արխիվ՝ իր դիմումի պտաճենը տրամադրելու խնդրանքով: Պարզվեց, որ արխիվում նման փաստաթուղթ, որի հիման վրա անվանակոչվել է Աթենքի փողոցը, գոյություն չունի: Քաղաքապետի առաջարկն արդեն սկսվել է ի կատար ածվե՞լ:
 
Այսօր Երևանի քաղաքապետի որոշմամբ փակվել է ՞՞Ամարաս» տպարանը, որտեղ 30 տարում հիմնականում հայրենասիրական ուղղվածության ավելի քան 700 գիրք է հրատարակվել: Ինչո՞ւ: Որովհետև Արցախում նույնանուն վանք կա և թուրքերի ականջին անհաճո՞ է այդ բառը:  1988 թ. ՞՞Ամարաս՞՞ հրատարակչատունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի առաջին շարքերում էր: Այդտեղ է տպագրվել Հայաստանի անկախության հռչակագիրը, ՞՞Հայ հերոսներ՞՞, ՞՞Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք՞՞, և բազմաթիվ այլ արժեքավոր գրքեր:   Հիմա տպագրության է պատրաստվում  ՞՞Ղարաբաղի հայերը՞՞  եռահատոր աշխատությունը: Առանձին պետք է նշել “Армения: 200 вопросов – 200 ответов о стране и народе с библейских времен и до наших дней”, գիրքը, որը տարածվեց Ռուսաստանի ոստիկանների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև և մեծապես նպաստեց հայ ժողովրդի մասին դրական կարծիք ստեղծելուն:
 
Տպարանի շենքը քաղաքի կենտրոնում է և արդեն այդ պատճառով իշխանավորների համար համեղ պատառ է: Շենքը յուրացնելու փորձեր եղել են նախկին ղեկավարության ժամանակ. ինչպես երևում է, ներկաները  մտադիր են շարունակել այդ սև գործը:
 
Բոլորովին վերջերս  փորձ արվեց յուրացնելու նաև ԴՈՍԱԱՖ-ի շենքը. Կազմակերպության վարած աշխատանքը ինչ-որ  մի թուրքի դուրը չի գալիս:
 
Պարոն Աբազյան, 
 
պետական կառավարման մարմինները ազգային անվտանգության ոլորտում, մեզմ ասած, անհասկանալի անտարբերություն են դրսևորում ոչ միայն կառավարության այն անդամների նկատմամբ, որոնց հրապարակային ելույթները թելադրվում են արտաքին ուժերի կողմից, այլև այդ ելույթների հետևանքով ձևավորվող ապակառուցողական քաղաքականության նկատմամբ, որը մեր պետության և ազգային շահերի դեմ է: 30 տարի առաջ մեր առաջին ոչ բարով նախագահը հայտարարեց, որ ՞՞ազգային գազափարախոսությունը կեղծ կատեգորիա է՞՞: Նրա սան գործող վարչապետը՝ որ Շուշին գորշ և անդեմ քաղաք էր, որտեղ ոչինչ չի արվել: Երևանի քաղաքապետը խոսում է արխիվները մաքրելու մասին: Նույն սև ցուցակում են հայտնվում հայրենասիրական գրականություն տպագրող հրատարակչությունները:
 
Այսօր բոլորիս համար պարզ է, որ հետևողական պայքար է գնում հայոց ինքնության դեմ: Սա Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվող քաղաքակրթական պայքարի բաղադրիչն է: Կառավարությունը չի էլ թաքցնում, որ նպատակադիր է քանդել պատմական և քաղաքակրթական բացարձակ արժեք ներկայացնող այն հիմքերը, որոնց վրա կանգնած է Հայը և որոնց դեմ կատաղի կռվում են Թուրքիան և Ադրբեջանը՝ հայ և հույն ազգերի պատմական ժառանգության դեմ: 
 
Որոշ հայ պաշտոնյաներ այսօր դարձել են թուրքերին  արդարացնող ջատագովներ՝ ազգային անվտանգության ծառայության աչքի առաջ:
 
Գործող իշխանությունը երկիրն ու եղած ամեն ինչը հանել է վաճառքի, իրեն պահում ինչպես փեսան ատելի զոքանչի բոստանում՝ ինչ կուտեմ՝ կուտեմ, ինչ որ չեմ ուտի՝ կ՝փչացնեմ: Եթե մեզ մոտ դեռ պահպանվել են պետական արժանապատվության գոնե նշույլները՝  Ազգային անվտանգության ծառայությունը պետք է անհապաղ դրա դեմն առնի: Լուրեր են պտտվում, որ ազգային արխիվներում աշխատանքի են ընդունվել Ռուսաստանից փախած ոչ հայ անձինք: Ինչպես են դրանք վարվելու փաստաթղթերի հետ՝ չիմանալով լեզուն և անհաղորդ հայոց պատմությանը: Երբ 1990-ականների սկզբին Հայաստան եկան շուրջ 350 հազար հայ փախստական Ադրբեջանից, այն ժամանակվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ նրանք՝ տասնյակ հազարավոր բարձրակարգ մասնագետներ լքեն Հայաստանը, ընդմիշտ հեռանան երկրից: Մենք հիմա պարտավոր ենք աշխարհով մեկ բարձրաձայնել՝ ՞՞Ձեռքերդ հեռու՜ Հայաստանից՞՞, սատարելու կոչով դիմել մեզ հոգեհարազատ ազգերին:
 
Հարգելի պ. Աբազյան
 
Ստեղծված իրավիճակը վերլուծելով մենք գալիս ենք այն եզրակացության, որ մեզ նպատակաուղղված տանում են դեպի մտավոր և ֆիզիկական կործանում, սահմաններում անընդհատ սադրանքներ ստեղծելով: Սակայն մինչև օրս դեռ ոչ մեկը Հայրենիքի դավաճանության համար չի դատվել և չի պատժվել: Ինչո՞ւ այս օրհասական պահին երկիրը ղեկավարում են պատահական մարդիկ, ինչո՞ւ    ԱԱԾ-ն չի դիմում երկրի հայրենասեր քաղաքացիներին՝ օգնության կամ օժանդակության խնդրանքով:
 
Չպահանջված ու չգնահատված՝ նրանք ստիպված հեռանում են երկրից:
 
Ռուս հայտնի գրող Ս. Գորոդեցկին սրանից ավելի քան հարյուր տարի առաջ գրել է. ՞՞Ամեն երկիր, ամեն ազգ իր նվիրական ամրություններն ունի: Երբ ազգի ճակատագիրը հաջողակ է, դրանք մշակութային և քաղաքական կյանքի կենտրոն են դառնում: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, դրանք ազգային կյանքի հենարան են դառնում, հուսո կղզի, վերածննդի կռվան: Հայ ժողովրդի համար հենց այդ դերն էր խաղում և հիմա էլ խաղում է լեռնային մարզ Ղարաբաղը՞՞: (Сергей Городецкий «Кавказское слово», 23. III. 1919).
 
Մեծն Նժդեհն ասում էր, որ հայ մամուլը պետք է ձեռբազատվի արտաքին կողմնորոշման գաղափարից և խոսի ոչ թե կորուստների, այլ հերոսության մասին այնքան ժամանակ, միչև իր լեռնաշխարհում հպարտ կանգնած հայը կապացուցի աշխարհին, որ նա է իր հայրենիքի և ճակատագրի արի և հպարտ տերը:
 
Մեծարգո պարոն Աբազյան, 
 
վերը շարադրվածից ելնելով, դիմում ենք Ձեզ՝ միջամտելու և հանցավոր գործողությունները կանգնեցնելու և կանխելու  միջոցներ ձեռնարկելու համար: 
 
Հարգանքով առ Ձեզ և Ձեր ղեկավարած կազմակերպությունը
 
Հայաստանի և Աևցախի հույների ՞՞Պատրիդա՞՞ կազմակերպության նախագահ,
 
՞՞Թալիշ. սահմանամերձ բնակավայրեր՞՞ կազմակերպության նախագահ,
 
Ադրբեջանից փախստական քաղաքական, կրոնական և ազգային խմբերի իրավասու ներկայացուցիչների Համակարգող խորհրդի քարտուղար
 
Էդուարդ Պոլատով
 
Բաց նամակի բովանդակության հետ համաձայն ենք.
 
Աշոտ Աշոտյան՝  հասարակական- քաղաքական գործիչ, ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր
 
Հրազդան Մադոյան՝  հրապարակախոս 
 
Սուրեն (Գրիկոր) Գրիգորյան  բանաստեղծ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն