Արդյոք տիկին Ագնեսան կո՞ղմ է Սյունիքը Ադրբեջանին կամ Ռուսաստանին հանձնելուն. Սաֆարյանը՝ Խամոյանի հայտարարության մասին
25-10-2022 18:55:08 | Հայաստան | Քաղաքական
Ըստ Ագնեսա Խամոյանի, եթե Զատուլինը հայամետ է, ուրեմն շատ "հայամետ" է նրա հայտարարությունը, որ Հայաստանը պարտավորվել է ու պետք է "Զանգեզուրյան միջանցք" տա Ադրբեջանին։ Իսկ եթե դա այդպես է՝ նշանակում է արդյո՞ք, որ տիկին Ագնեսան կողմ է Սյունիքը Ադրբեջանին կամ Ռուսաստանին հանձնելուն․․․
Պետք չէ սար ու ձոր ընկնել, խառնել Ադրբեջանում ու Հայաստանում Զատուլինի անցանկալի լինելու թեմաները ու թաքնվել դրա տակ։ Պետք է հստակ պատասխանել հարցին՝ այսինքն, Հայաստանը պե՞տք է Սյունիքը որպես միջանցք տա Ադրբեջանին։ ԱՅՈ կամ ՈՉ։