Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ


Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

  • 12-11-2022 21:32:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 
 
Այս մասին հայտնում են  ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն