«Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի առաջիկա նիստերին մասնակցելու որոշում ունի
14-11-2022 19:49:51 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի խորհրդարանական աշխատանքներին մասնակցության վերաբերյալ:
Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները` նշելով, որ որոշման մանրամասները խմբակցությունը կներկայացնի նոյեմբերի 15-ին։
Հիշեցնենք` ավելի վաղ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը գնալու է խորհրդարան և շարունակելու է աշխատանքը։
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 15-ից: