Տեսչական մարմնի որոշմամբ դադարեցվել է «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը


Տեսչական մարմնի որոշմամբ դադարեցվել է «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը

  • 15-11-2022 20:20:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան Հ․ Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գործող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
 
Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, պարզվել է, որ «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանը շահագործվում է հեղուկ վառելիքի պահպանման վերգետնյա տարողություններով, որով էլ խախտված են ՀՀՇՆ 30-01-2014թ-ի կետ 307-ի պահանջները, մասնավորապես՝ բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է նախատեսել միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով։
 
Բացի այդ, բենզալցակայանում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է  «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում։
 
Տնտեսավարողի առջև պահանջ է դրվել որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համապատասխան փորձաքննության անցկացման և դրական եզրակացություն ստանալը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play