Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Սարուշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ


Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Սարուշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ

  • 16-11-2022 21:15:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել առ այն, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։
 
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը։
 
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
 
Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն