500,000 դրամ միանվագ աջակցություն՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին


500,000 դրամ միանվագ աջակցություն՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

  • 18-11-2022 11:20:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2022թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան․նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։
 
Ըստ այդմ, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:  
 
Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:
 
Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։  
 
 
ՀՀ ԱՍՀՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն