ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին


ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

  • 18-11-2022 11:54:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կենտրոնակայանի Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն եւ ԶՖԳ այլ ներկայացուցիչներ:
 
Ողջունելով ներկաներին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու եւ խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ եւ կառուցողական փոխգործակցության միջոցով:
 
ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Գործակալությունը մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանի Հանրապետությանը եւ կատարելագործել արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:
 
ՀՀ ֆինանսների նախարարություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն