Քննչական կոմիտեում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածուների ցուցակի համալրման գործընթացի հերթական փուլը


Քննչական կոմիտեում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածուների ցուցակի համալրման գործընթացի հերթական փուլը

  • 22-11-2022 14:43:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակը համալրելու գործընթացի հերթական փուլը:
 
ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը տեղեկացնում է, որ գրավոր քննությանը մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր կներկայացնեն համապատասխան փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
 
Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) ցուցակում ընդգրկվելու ցանկություն ունեցող համապատասխան անձանց փաստաթղթերն ընդունվելու են 2022թ. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 23-ը ներառյալ՝ ՀՀ քննչական կոմիտեում:
 
ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության փոխանցմամբ ներկա պահին ընթանում են 2023 թվականի հունվարի 25-ին նախատեսվող գրավոր քննության նախապատրաստական աշխատանքները, և ստորաբաժանման աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ` քննական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
 
Գրավոր քննության հարցերը կազմված են լինելու Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից, իսկ գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվելու է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուները: 
 
Քննական գործընթացի մանրամասների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը
 
(https://www.investigative.am/news/view/haytararutyun-qnnichneri-cucaki-hamalrman-hamar.html) տեղադրված է ՀՀ քննչական կոմիտեի` www.investigative.am պաշտոնական կայքում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն