Նոյեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի


Նոյեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի

  • 22-11-2022 18:58:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Խորհրդարանը նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: Այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած որոշումից:
 
Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Նախագծերի՝ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո տեղի կունենա երկրորդ ընթերցմամբ քննարկում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն