Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարները պարգևատրվել են


Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարները պարգևատրվել են

  • 22-11-2022 19:34:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորված ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության։
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։
 
Վերապատրաստում անցնելուց հետո ԱԻՆ ջոկատները հենակետերում իրականացրել են 14-օրյա մարտական հերթապահություն։ Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարներին ՀՀ ՊՆ N զորամասում դիմավորել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։
 
Փրկարար ծառայողները զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով։
 
ԱԻՆ շարահրապարակում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է փրկարար ծառայողների հետ, զրուցել անձնակազմի հետ, շնորհակալություն հայտնել վարժական հավաքի ժամանակ իրականացրած պատշաճ ծառայության համար։
 
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ գերատեսչության հետ սերտ համագործակցության համար պարգևատրվել են ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատարներ:
 
Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, փրկարար ծառայողները մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն