Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածը փակ կլինի


Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածը փակ կլինի

  • 23-11-2022 20:59:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունն առավոտյան փակ կլինի: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 24-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play