Կադրային նշանակումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով


Կադրային նշանակումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

  • 24-11-2022 10:46:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 23-ի հրամաններով՝
 
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝
 
Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանը փոխադրվել է և նշանակվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
 
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
 
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել է և նշանակվել  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
 
Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Շիրակ Սամվելի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:
 
Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ռազմիկի Մանուկյանը փոխադրվել է և նշանակվել Արարատի մարզի դատախազի պաշտոնին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play