Հրդեհ Գյումրիի բնակարաններից մեկում․ կա 2 զոհ


Հրդեհ Գյումրիի բնակարաններից մեկում․ կա 2 զոհ

  • 24-11-2022 18:32:32   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։21-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և Ա․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:
 
Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ) հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է։
 
Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն