Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն համագործակցությունը. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազին


Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն համագործակցությունը. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազին

  • 25-11-2022 14:52:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը:
 
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել են մի շարք ուղղություններով երկու երկրների դատախազների շարունակական կրթությանն ու բարեվարքության ամրապնդմանը միտված համատեղ դասընթացների և միջոցառումների անցկացման հեռանկարները:
 
Անահիտ Մանասյանը լիտվացի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձեռնամուխ է եղել կառույցի զարգացման ռազմավարության մշակմանն ու Դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ այդ հարցում կարևորելով Լիտվայի լավագույն փորձի ուսումնասիրության ու դրա արդյունավետ կիրակման անհրաժեշտությունը՝ այդ թվում նաև փոխայցերի միջոցով:
 
Անդրադարձ է կատարվել նաև Դատախազություն-ԶԼՄ-ներ, Դատախազություն-հանրություն հաղորդակցության խնդիրներին և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: 
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:
 
ՀՀ դատախազություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն