Ոչ թե հայկական, այլ ադրբեջանական ԶՈՒ-ն է խախտել հրադադարի ռեժիմը․ ՀՀ ՊՆ


Ոչ թե հայկական, այլ ադրբեջանական ԶՈՒ-ն է խախտել հրադադարի ռեժիմը․ ՀՀ ՊՆ

  • 26-11-2022 18:37:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
 
Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն