Զելենսկին Ուկրաինայի համար կրկին դժվար շաբաթ է կանխատեսում


Զելենսկին Ուկրաինայի համար կրկին դժվար շաբաթ է կանխատեսում

  • 28-11-2022 11:12:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այս շաբաթը Ուկրաինայի համար, ամենայն հավանականությամբ, ոչ պակաս դժվար կլինի, քան նախորդն էր։
 
Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը ավելի շատ հրթիռային հարվածներ կհասցնի Ուկրաինային և զգուշացրել , որ պաշտպանության ուժերը և երկրի քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ընդհանուր ջանքերի՝ այդ հարվածների հետևանքներին դիմակայելու համար։
 
«Մեր պաշտպանական ուժերը պատրաստվում են։ Ամբողջ երկիրը պատրաստվում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ շեշտելով․ - «Մենք մշակել ենք բոլոր սցենարները, այդ թվում՝ մեր գործընկերների հետ»։
 
Նրա խոսքով՝ երեկվա դրությամբ Ուկրաինայի շրջանների մեծ մասում գործում են էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակացույցեր։
 
Ուկրաինայի նապագահը շնորհակալություն է հայտնել այն ձեռներեցներին, ովքեր իրենց գրասենյակներն ու սրճարանները վերածել են վայրերի, որտեղ բնակիչները կարող են լիցքավորել բջջային հեռախոսները կամ տաքանալ։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play