Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականին


Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականին

  • 28-11-2022 14:15:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։
 
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ արտգործնախարարների մակարդակով հանդիպման շուրջ։
 
Բարձր է գնահատվել այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտական ​​ուշադրության տակ է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը