Ադրբեջանական կրակոցների հետեւանքով Արցախում զինծառայողներ են վիրավորվել


Ադրբեջանական կրակոցների հետեւանքով Արցախում զինծառայողներ են վիրավորվել

  • 28-11-2022 18:38:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան         ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ  Հ. Ա.-ն և  Մ. Վ.-ն։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն