«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ


«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ

  • 29-11-2022 11:26:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
 
Մասնավորապես, Պետական շահերի  պաշտպանության վարչության  ավագ դատախազը, մասնակցելով N վարչական  գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք: 
 
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված դատական նիստին մասնակցած փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին: Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
 
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ: 
 
Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ: Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով: 
 
ՀՀ դատախազություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play