Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ


Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ

  • 30-11-2022 13:51:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Քրեական հետապնդում է հարուցվել Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյանի) դստեր նկատմամբ՝ վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամի հափշտակությանն օժանդակելու համար։
 
Ըստ Գլխավոր դատախազության, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի դուստր Յ.Գ.-ն, 2015-ից Ոստիկանությունում նշանակվել է պաշտոնի, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, ապա իր զեկուցագրի հիման վրա 2018-ին ազատվել ծառայությունից, իսկ պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, դատախազության փոխանցմամբ, առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
 
Վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելով և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելով, ստացել և կանխիկացրել է իրեն տրամադրված գումարները, որոնք իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե-ն (Լևոն Երանոսյանը)։
 
«Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն», - ասված է հաղորդագրությունում։
 
Մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play