Սենատը քննարկում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիին հաստատելու հարցը


Սենատը քննարկում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիին հաստատելու հարցը

  • 01-12-2022 11:12:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Նախագահ Ջո Բայդենի կողմից Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու առաջադրված Լին Թրեյսին խոստացել է այդ պաշտոնում հաստատվելու դեպքում առաջնահերթություն դարձնել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների ազատ արձակումը:
 
«Ռուսական կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիների աղետալի վիճակը իմ գլխավոր առաջնահերթությունն է լինելու», - ասել է Թրեյսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր հաստատման հարցով լսումների ժամանակ։
 
Դեռևս պարզ չէ` կոնկրետ երբ Լին Թրեյսին կստանձնի պաշտոնը, եթե նրա թեկնածությունը հաստատվի:
 
Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-ից 2017 թվականներին՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն, և եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը