Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար


Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

  • 01-12-2022 12:45:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձևի ընդունմանը, Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.
 
 «Ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և պահվածքի դեմ Հայաստանին աջակցելու համար և շնորհակալ ենք Ֆրանսիայի Ազգային ժողովին համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play