Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի. ԿԳՄՍ նախարարը՝ տարածվող լուսանկարի մասին


Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի. ԿԳՄՍ նախարարը՝ տարածվող լուսանկարի մասին

  • 01-12-2022 17:10:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել է Երևանի շենքերից մեկի զարդաքանդակի վնասման մասին տարածվող լուսանկարին:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Վահրամ Դումանյանը նշեց, որ ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների խնդիրը Երևանի քաղաքապետարանի դաշտում է, քաղաքապետարանը պարտավորվել է՝ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով կվերականգնի։
 
«Քաղաքապետարանի դաշտում է խնդիրը: Քաղաքապետարանը պարտավորվել է, որ ինչ-որ մի նույնիսկ փոքրիկ վնաս լինի, քաղաքապետարանը այն պետք է վերականգնի հարյուր տոկոսով: Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկում, իսկ քաղաքապետարանը՝ որպես միջոցառման կազմակերպիչ, պարտավորված է և վստահ եմ, որ կանի, կվերականգնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»,- ասաց Դումանյանը
 
Ավելի վաղ համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է շենքերից մեկի զարդաքանդակի մեջ մխրճված հեղույս: Լրատվամիջոցներում նշվում է, որ հեղույսը մխրճված է եղել Հանրապետության Հրապարակի պատերից մեկի քանդակի մեջ և վնասել այն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play