Շատերը ամանորյա տոները պալանավորում են անցկացնել Ջրմուկում, արդեն իսկ ամրագրումներ են արել. մարզպետ


Շատերը ամանորյա տոները պալանավորում են անցկացնել Ջրմուկում, արդեն իսկ ամրագրումներ են արել. մարզպետ

  • 01-12-2022 17:29:55   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները առողջարանային քաղաք Ջերմուկում շատ են, սակայն տեղահանված ջերմուկցիների մեծ մասն արդեն վերադարձել է տուն:
 
Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ թեև պատերազմական իրավիճակում ենք, և ամեն վայրկյան կարող է վտանգ լինել, սակայն ամեն ինչ արվում է՝ վախի մթնոլորտը վերացնելու և այդ դեպքերից առավելապես տուժած տուրիզմի ոլորտը վերականգնելու համար:
 
«Մարզում բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ենք ունեցել էկոնոմիկային նախարարության, հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի հետ, և այս պահին վախի մթնոլորտի հաղթահարման հետ կապված մի շարք ծրագրեր, նախագծեր ենք քննարկում և ձեռնարկում: Ասեմ, որ բավականին առաջընթաց ունենք այս առումով»,- նշեց մարզպետը:
 
Նրա խոսքով՝ Ջերմուկի տնտեսությունը հենված է զբոսաշրջության վրա․ չկան զբոսաշրջիկներ՝ տուժում են քաղաքի մնացած ոլորտները, մի շարք մարդիկ զրկվում են աշխատանքից: Սակայն, Գրիգորյանի հավաստմամբ, այս առումով ևս իրավիճակը դարականորեն փոխվել է:
 
«Եղել են մարդիկ և ոլորտներ, որ զրկվել են աշխատանքից, սակայն քիչ-քիչ վերականգնում են իրենց գործը, բիզնեսը: Ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ շատերը ամանորյա տոները պալանավորում են անցկացնել Ջրմուկ քաղաքում, արդեն իսկ ամրագրումներ են արել: Իհարկե, դրնաք չունեն այն ծավալը, ինչ նախկինում էր, սակայն դրական առաջընթաց, այնուամենայնիվ, կա»,- ասաց Գրիգորյանը:
 
Այս պահին Ջերմուկում հանգստացողներ կան թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից՝ Ռուսաստանից, Գերմանիայից, ինչպես նաև Եվորպական միության մի շարք պատվիրակություններ այժմ Ջերմուկում են իրենց մտերիմների հետ:
 
Մարզպետը նաև նշեց, որ Ջերմուկում գտնվող միջազգային դիտորդները իրավիճակն են վերլուծում և դրա վերաբերյալ փաստագրումներ և զեկուցումներ ներկայացնում իրենց համապատսխան ղեկավար մարմիններին:
 
Ըստ նրա՝ վերջին օրերին Ջերմուկ քաղաքի դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել՝ լարվածություն չկա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը