Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը


Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը

  • 02-12-2022 11:12:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ներկա է գտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը։
 
Շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ՝ փոխվարչապետը գոհունակությամբ նկատել է, որ վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հաջողվել է ձևավորել ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն։
 
Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է երկկողմ հարաբերություններում առկա զարգացման մեծ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի էլ ավելի խորացնել և ընդլայնել համագործակցության երկկողմ օրակարգը:
 
Փոխվարչապետը իր բարձր գնահատանքն է հայտնել Երևանում ԱՄԷ դեսպանությանը այս ուղղությամբ գործադրվող ջանքերի և արգասաբեր գործունեության համար՝ հատուկ շնորհակալություն հայտնելով դեսպանության կողմից Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվող սոցիալական ծրագրերի  համար: 
 
Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը՝ մաղթելով բարեկամ երկրին հարատև խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց։  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play